Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննշան է համարում Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունների արդյունավետությունը՝ առանց այդ գործընթացին Ռուսաստանի մասնակցության: Այդ մասին հայտնում է РИА-Новости-ն:
Ուկրաինայում խաղաղության հաստատման գործընթացին Էրդողանն անդրադարձել է մայիսի 8-ին Անկարայի նախագահական համալիրում՝ Լեհաստանի պետնախարար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվիերայի և ազգային անվտանգության հարցերով Ռումինիայի նախագահի խորհրդական Իոն Օպրիշորի հետ հանդիպման ընթացքում:
«Նախագահ Էրդողանը նշել է, որ Ուկրաինայի հարցին Թուրքիայի մոտեցումը նման է Լեհաստանի և Ռումինիայի դիրքորոշումներին: Նա արձանագրել է, որ ուկրաինա-ռուսական պատերազմում խաղաղության հաստատման հարցում որևէ առաջընթաց չի գրանցվել: Ընդգծել է կողմերին արժանապատիվ ելքի և խաղաղության հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը: Նշել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ խաղաղության միակողմանի նախաձեռնությունները հաջողությամբ պսակվելու քիչ հնարավորություն ունեն»,- նշված է Թուրքիայի ղեկավարի գրասենյակից РИА-Новости-ի ստացած հայտարարությունում: