2024թ. հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Վահագն Գրիգորյան

Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2024թ. հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար։ Ինչպե՞ս։

Քրեական օրենսգիրքը լրացվել է «Հետամտելը» կոչվող նոր հանցակազմով։ «Հետամտել» է համարվում օրինակ`

– ուրիշին հետևելը,

– ուրիշի հետ «ոչ ցանկալի» շփման մեջ մտնելը կամ դրա փորձը,

– ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելը (օրինակ՝ ջուր լցնելը),

– ուրիշի տվյալներով սոցցանցերում «պռոֆիլ» բացելը։

Որպեսզի արարքը համարվի հանցագործություն, այն պետք է կատարվի ՊԱՐԲԵՐԱԲԱՐ, և.

– «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի «վախ կամ անհանգստություն», ԿԱՄ

– «զոհին» պետք է ստիպի էապես փոխել իր կենսակերպը, ԿԱՄ
– «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի իր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն։

Բնականաբար, այս ամենը խիստ գնահատողական է, և case by case սկզբունքով գնահատվելու է իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից։

Առաջին հայացքից կթվա, թե նոր հանցակազմի նպատակը կանանց (կամ տղամարդկանց) պաշտպանությունն է «տհաճ ուզողներից»։ ԲԱՅՑ

Ունենք ծանրացնող հանգամանք, եթե արարքը կատարվել է «զոհի» պետական, քաղաքական, ծառայողական կամ հասարակական գործունեության հետ կապված>։

Տեսանյութեր

Լրահոս