Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի Թագավորություն՝ Մադրիդում կայանալիք Կանանց 2024 թվականի գլոբալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում նախատեսվում է նաև սպորտի ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրում՝ Իսպանիայի Թագավորության կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարության հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Իսպանիայի մշակույթի նախարարի և գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղարի հետ:

Մադրիդ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելի կրթական ու մշակութային մի շարք հաստատություններ, այդ թվում՝ Մադրիդի Կոմպլուտենս համալսարան, որտեղ գործում է Հայագիտության ամբիոն:

Տեսանյութեր

Լրահոս