Լ. Զուրաբյան. Վերջին շրջանում մեծամասնությունն անցել է ինքնահիպնոսացման, ինքնաներշնչման պրակտիկաների
Այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով արցին, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի՝ ապրիլի 28-ին կառավարությանն անվստայություն հայտնելու մասին որոշումն ի՞նչ արձագանքներ կստանա ԱԺ մեծամասնության կողմից, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Գիտեք, մեծամասնության տվայտանքները ինձ դժվար է վերլուծել: Թեև ես փսիխոանալիզ կարդացել եմ, բայց այդ հարցում ինձ մասնագետ չեմ համարում: Ակնհայտ է, որ վերջին շրջանում մեծամասնությունն անցել է ինքնահիպնոսացման, ինքնաներշնչման պրակտիկաների, որը նորմալ է, այդ էտապն էլ պետք է անցնեն»:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իշխանությունը քառյակի համատեղ գործողություններում լուրջ վտանգ է տեսնում ու, բնականաբար, ամեն ինչ անելու է խանգարելու իրենց՝ «գործի դնելով իր հատուկ ծառայությունները, պառակտումների փորձեր անելով, տարբեր ուժեր խաղի մեջ ներքաշելով և այլն»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունները քառյակը պառակտելու փորձեր իրականացնեն, Լևոն Զուրաբյանը այսպես պատասխանեց. «Ես որևէ նախադրյալ նման գործընթացի համար չեմ տեսնում: Հակառակը, ես գնալով քառյակի միջև ավելի ու ավելի վստահելի մթնոլորտ եմ տեսնում, ավելի լավ ենք իրար հասկանում, ավելի հեշտ ենք հարցերը լուծում»: