Չորս ուժերը որոշել են ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները համատեղ դռնփակ նիստում, բացի ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումից, որոշել են նաև մարտի 24-ի քառօրյա նիստում հանդես գալ ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտնեց, որ խոսքը այն «քերթման սխեմաներն» ուսումնասիրելու մասին է, որոնք ներկայացրել է Կառավարությունը, իշխանությունների կողմից կիրառվել է ժողովրդին թալանելու նպատակով: «Մենք արտահերթ կարգով մտցնելու ենք հետևյալ հարցը՝ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու մասին որոշման նախագիծը»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս