Պետհամարանիշերի դիզայնը փոխվելու է. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Առաջիկայում Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների պետհամարանիշների «դիզայնը» արմատապես փոխվելու է։ Կառավարության նիստի օրակարգում ՀՀ ոստիկանությունը ներկայացնելու է պետհամարանիշների նոր ձևերը։ Ոստիկանությունը այս քայլը հիմնավորել է նրանով, որ պետհամարանիշների վրա օգտագործվող տառերը փոքր են, և հատկապես տեխնիկական միջոցներով՝ արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրված խախտումների պարագայում դժվարություն է առաջանում տառերը տարբերակելիս։
Նկատենք, որ արդեն գործածվող համարանիշները չեն փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ նոր համարանիշ վերցնելու կարիք չառաջանա։ Նաև չի փոխվում պետհամարանիշներ վերցնելու համար նախատեսված վճարումների չափը։ Համենայն դեպս, ոստիկանության ներկայացրած որոշման մեջ այդ մասին խոսք չկա։ Սակայն, չի կարելի բացառել, որ մի ինչ-որ պահից ոստիկանությունը ստիպի բոլորին նոր «դիզայնով» պետհամարանիշներ վերցնել և բնականաբար կատարել վճարումներ»։ Նման փորձ, օրինակ տաքսի ծառայություն մատուցող մեքենաների դեղին պետհամարնիշների դեպքում մենք արդչեն ունեցել ենք։ Եվ բացի այդ, ՀՀ ոստիկանությունը »դիզայն« փոխելու նկատմամբ հատուկ թուլություն ունի՝ պարապ մնացած պարզապես «թիթեռ է նկարում»։ Եվ սա թերևս հենց այդ «թիթեռների» շարքից է։ Իսկ ի՞նչ տեսք են ունենալու նոր պետհամարանիշները։ Օրինակ՝ առաջին վանդակում պատկերված են ՀՀ հասարակ մահկանացուների մեքենաներին տրվելիք պետհամարնիշի ձևը։ Երկրորդում՝ իրավաբանական տրվելիք համարները։ Երրորդ վանդակում ներկայացված են ՀՀ նախագահին, իսկ չորրորդում՝ Ամենայն հայոց կաթողիկոսին սպասարկող մեքենաների պետհամարանիշների նոր ձևերը։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս