
Այսօր տեղի կունենա Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի մարտյան 8-րդ հանդիպումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ն այսօր անցկացնելու է Ուկրաինայի վերաբերյալ հերթական հանդիպումը, որը կլինի մարտի սկզբից 8-րդ հանդիպումը: Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ ՄԱԿ ԱԽ-ի նիստում հաշտվետվություն են ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը և գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ վաղը պլանավորված ՄԱԿ ԳԱ-ի նիստը հետաձգվել է անորոշ ժամկետով: