
Շերը բոյկոտել է Armenia Music Awards-ը` ի նշան Պուտինի քաղաքականության

Ապրիլի 6-ին Մոսկվայի Կրելմի պետական պալատում կայանալու է Armenia Music Awards LEGENDS 2014 ամենամյա 9-րդ ազգային մրցանակաբաշխությունը:
Պատվավոր թեկնածուների շարքում հրավիրված է նաև երգչուհի Շերը, սակայն նա հրաժարվել է մասնակցել մրցանակաբաշխությանը՝ ի նշան Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ բողոքի:
Նշենք, որ համերգային ծրագրին մասնակցելու են Անդրեն, Արամեն, Արման Հովհաննիսյանը, Արմեն Բաբախյանը, Ջիվան Գասպարյան-կրտսերը, Ինգա և Անուշ Արշակյանները, Մուրադ Մալխասյանը, Սեւակ Ամրոյանը, Թաթա Սիմոնյանը, իսկ պատվավոր հյուրերի շարքում են Արթուր Գրիգորյանը, Շարլ Ազնավուրը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Լևոն Մալխասյանը և այլոք: