Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) ու Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31