
Ինչ է պետք ուտել 40 տարեկանից հետո

Եթե ընդունում եք զարկերակային ճնշումն իջեցնող դեղահաբեր, հակադեպրեսանտներ, անքնության դեմ հաբեր, ապա այդպիսի դեպքերում գրեյպֆրուկտը կարող է բացասական ազդեցույուն ունենալ:
Խորհուրդ է տրվում շատ օգտագործել մրգեր, որոնք իրենց մեջ մեծաքանակ վիտամիններ են պարունակում:
Եթե ձեր ատամները զգայուն են, ապա առաջին հերթին պետք է հրաժարվեք թարմ բանջարեղենից, որովհետև նախ դրանք դժվար է ծամել:
Ստամոքսում գազեր չառաջանալու համար շատերը հրաժարվում են իրենց սննդակարգում լոբի ընդգրկել: Սակայն լոբին իր մեջ պարունակում է օրգանիզմին այնքան անհրաժեշտ բաղադրիչներ` երկաթ, սպիտակուցներ: Այնպես որ՝ խորհուրդ չի տրվում ամբողջությամբ հրաժարվել լոբի ուտելուց:
Միսը, ինչպես հայտնի է՝ սպիտակուցներ և ճարպերի հիմնական աղբյուր է հանդիսանում: 50-անց մարդկանց խորհուրդ է տրվում մսեղենն օգտագործել խաշած վիճակում: Խորհուրդ է տրվում սննդակարգում շատ ձկնեղեն ներառել:
Միջին տարիքի մարդկաց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից են սրտանոթային խնդիրները, ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև աղի օգտագործմանը: Աղի ավելցուկը թույլ չի տալիս հեղուկը դուրս մղել օրգանիզմից, ինչի հետևանքը կարող է լինել զարկերակային ճնշման բարձրացումը: Այն կարող է ինֆարկտի և ինսուլտի համար նպաստավոր պայման դառնալ: