Ազնիվ մարդը չի քողարկի հանցագործին ու գողին. Մակարևիչը` Կրեմլին
Gordonua.com-ի փոխանցմամբ` հանրահայտ երաժիշտ ու հաղորդավար Անդրեյ Մակարևիչը քննադատել է Ուկրաինայի հանդեպ Կրեմլի քաղաքականությունը. «Եթե կառավարությունը չի լսում իր ժողովրդին և ընդ որում բռնության է ենթարկում նրան, ժողովուրդը տապալում է նրան: Այնպես որ Ուկրաինայում տեղի է ունեցել ամենատիպիկ հեղափոխություն, և չնայած ես չեմ սիրում հեղափոխություններ, ես չեմ կարող այն որակել որպես անարդար»:
Մակարևիչը դատապարտել է նաև «Մայդանի» նկատմամբ կրեմլյան ԶԼՄ-ների իրականացրած թշնամական քարոզչությունը. «Տղանե´ր, դուք ինչի՞ եք ձգտում հասնել: Հասարակական կարծիք ձևավորելո՞ւն, որպեսզի զորքերը մտնեն ինքնիշխան պետության տարածք:
Քարոզչությամբ հաջողվել է զոմբիացնել մեծ թվով հիմարների ու հոգեկան խնդիրներ ունեցողների, որոնք այժմ զենքը ձեռքներին իրենց մղում են ցեղասպանությունից փրկելու Ուկրաինայի ռուսալեզու բնակչությանը»:
Մակարևիչը կարծում է, որ ռուսական ԶԼՄ-ների քարոզիչները պարզապես մտադիր են թշնամացնել ռուս և ուկրաինացի ժողովուրդներին. «Տղանե´ր, ինչո՞ւ եք դուք նրան թաքցրել Ռուսաստանում: Ազնիվ մարդը չի քողարկի հանցագործին ու գողին: Իսկ գողը կանի դա: Ինչո՞ւ եք դուք ձեզ ամոթով թողնում մարդկության առջև: Ես գիտեմ` դուք թքած ունեք, բայց ամեն դեպքում»: