
Ադրբեջանին հրավիրել են Հաագայում կայանալիք միջուկային անվտանգության գագաթաժողովին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանին հրավիրել են միջուկային անվտանգության հերթական գագաթաժողովին, որն այս տարի անցկացվելու է Հաագայում: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում գտնվող Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը.
«Ադրբեջանը հրավիրվածների թվում է: Եվ նախագահը կմասնակցի այդ գագաթաժողովին: Դա մեր բոլորի համար կարևոր հարց է, թե ինչպես խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային էներգիա: Ադրբեջանի փորձը հետաքրքրում է մեզ»:
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2012 թվականին մասնակցել է Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովին: