ԿԽՄԿ-ը Մամիկոն Խոջոյանի ազատ արձակման հարցով սկսել է բանակցել ադրբեջանական կողմի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված երեկ հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի քաղաքացու ձերբակալման հետ: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությունը:

Խոսքը գնում է Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Տիգրանի Խոջոյանի մասին, ով հոգեկան խնդիրներ ունի և որին երեկ ժամը 15.00-ի մոտ ձերբակալել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտ: Տարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031