Բաժիններ՝

Ինչպիսի՞ առարկաներ տանը չպիտի լինեն. ֆեն -շույ` բնակարանում

Նրանք, ովքեր հետաքրքրվում են ֆեն-շույով, գիտեն բնակարանի ինչպիսի դասավորությունն է դրական ազդեցություն ունենում եւ նպաստում հաջողությանն ու առողջությանը: Մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչ չպետք է լինի տանը, որպեսզի դրական Ցի էներգիան կարողանա «ազատ տեղաշարժվել»:

Անպետք իրեր

 

Առաջին հերթին ձերբազատվեք անպետք իրերից: Հիշեք, որ եթե իրին դուք մեկ տարուց ավելի ձեռք չեք տվել, այն այլեւս պետք չէ: Պետք է նաեւ հաշվի առնել, որ հին իրերը որոշակի էներգիա են ունենում եւ պարտադիր չէ` դրական: Այնպես որ, առանց մտածելու պետք է ազատվել դրանցից:

Չափազանց մեծ քանակությամբ զարդարանք

Երբ ձեր բնակարանն ուղղակի լցված է նկարներով, հայելիներով, հուշանվերներով ու ծաղիկներով, դա խոչընդոտում է  Ցի էներգիայի հոսքին: Հարկավոր է ընտրել մի քանի զարդարանք, որոնք ակտվացնում են հաջողության, սիրո եւ առողջության  էներգիան: Օրինակ, գեղեցիկ մոմերը կարող են տեղին լինել ննջասենյակում, գեղեցիկ բնանկարը` աշխատասենյակում:

Հայելիներ` ննջասենյակում

Ննջասենյակում ոչ մի դեպքում չպետք է հայելիներ լինեն: Սակայն եթե դա հնարավոր չէ, դուք գոնե քնած ժամանակ չպետք է արտացոլվեք այնտեղ: Եթե հայելին արտացոլում է ձեզ քնած ժամանակ,  դա կարող է կլանել ձեր էներգիան, եթե զույգն է քնած, դա կարող է կլանել առողջությունը:

Սարսափելի ֆիգուրներ

Հիշեք, որ ֆեն-շույի հիմնական սկզբունքն այն է, որ ձեզ պետք է շրջապատեն միայն այն իրերը, որոնք ձեզ դուր են գալիս: Օրինակ, Թայլանդից բերված ժանիքավոր հրեշը հազիվ թե դրական էներգիայի լավագույն խթանիչ լինի: Նույնը կարելի է ասել դիմակ-հուշանվերների մասին:

Տարերքների բախում

Շատ կարեւոր է, որ ձեր ինտերյերում հակադիր տարերքները չբախվեն: Օրինակ` ջուրն ու կրակը: Սա հատկապես վերաբերում է խոհանոցին: Եթե գազօջախը, միկրոալիքային վառարանը տեղադվեն լվացարանի մոտ, ապա ձեր ֆինանսները «կհոսեն»: Խոհանոցը համարվում է բարեկեցության ամենակարեւոր գոտին: Եթե հնարավոր չէ փոփոխություններ կատարել, երկու «տարերքների» միջեւ փայտե ինչ-որ իր դրեք. դա կարող է լինել ինչպես փոքրիկ պահարան, այնպես է խոհանոցային որեւէ իր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս