Բաժիններ՝

Ուկրաինայի վարչապետը դեմ չէ կառավարության հրաժարականին

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության կողմից հրաժարական ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում է «Газета.Ru»-ն:

Նա նշել է, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ այդ հարցում լինի խորհրդարանի համաձայնությունը: Ազարովը հայտարարել է նաեւ, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ երկխոսության` նախագահական ընտրության վերաբերյալ օրենսդրության հարցում: «Մենք կարող էինք փոխզիջում գտնել այդ հարցում»,-ավելացրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերագույն ռադայի արտահերթ նստաշրջանը կհրավիրվի հունվարի 28 –ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031