Բաժիններ՝

Ադրբեջանում զինծառայողը կրակել է իր վրա. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում զինվորը (հերթական անգամ) կրակել է իր վրա: Միջադեպը գրանցվել է Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պահապան գնդում:

Այստեղ զինվոր Վասիֆ Շամիլղօլու Սուլեյմանովն իրեն ամրակցված զենքից կրակել է իր ոտքին, ինչը ներակայացվում է որպես անվտանգության կանոնները խախտելու հետևանք: Վիրավոր զինվորին հոսպիտալացրել են: Տարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնը հայտնեց, որ այս տարի ադրբեջանական բանակում արդեն իսկ գրանցվել է ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը վերջին 11 տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս