ԱՄՆ պետդեպարտամենտը հակամարտող կողմերին կոչ է արել շփման գծում զերծ մնալ բռնություններից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել բռնություններից ու շարունակել ջանքեր գործադրել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Այս մասին Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը:

Լրագրողներից մեկը նրան խնդրել է մեկնաբանել, ոչ վաղ անցյալում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի իրադարձությունները, ինչին Հարֆը պատասխանել է, որ իրազեկված չէ դրանց մանրամասներից. «Մենք կողմերին կոչ ենք անում փորձել խուսափել բռնություններից և դրա վրա աշխատել խաղաղ միջոցներով»:

Ադրբեջանի ՊՆ-ը հերքել է, թե դիվերսիա է իրականացրել ԼՂՀ-ի պաշտպանական բանակի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031