
Էռնեստ Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի փոխնախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ Էռնեստ Ավանեսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի նախագահի տեղակալ (լիազորությունների ժամկետը 6 տարի): Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։