Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանն առանց քննարկման ընդունել է 2014 թվականի պետբյուջեն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ընդունել է 2014 թվականին Ուկրաինայի պետբյուջեն: Տվյալ որոշման օգտին խորհրդարանի առավոտյան նիստում քվեարկել է 249 պատգամավոր: Խորհրդարանի նիստին գրանցված է եղել 261 պատգամավոր: Պետբյուջեի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 226 քվե:

Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը՝ շրջափակելով խորհրդարանի ամբիոնը: Ուկրաինայի խորհրդարանի փոխնախագահ Իգոր Կալետնիկը հայտարարել է, որ 2014 թվականի պետբյուջեն ընդունվել է առանց քննարկման, քանի որ այդպիսի պայմաններում այն պարզապես անհնար է՝ կապված ընդդիմադիր պատգամավորների կողմից ամբիոնը շրջափակելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031