Բաժիններ՝

ԵՄ-ը զգուշացրել է Յանուկովիչին՝ կապված «Եվրամայդանի» հնարավոր գրոհի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Թոմբինսկին Ուկրաինայի իշխանություններին զգուշացրել է եվրաինտեգրման կողմնակիցների դեմ ուժ չկիրառելու մասին, որոնք անժամկետ բողոքի ակցիաներ են անցկացնում Կիևի «Անկախության» հրապարակում: Այս մասին Թոմբինսկին գրել է Facebook-ի իր էջում.

«Ուշադրության առնելով կառավարության անդամների մեկնաբանությունները և Կիևի կենտրոնում հանրահավաքների անցկացման վրա արգելք դնելու մասին դատարանի որոշումը՝ ես հիշեցնում եմ, որ քաղաքական կարգավորումը մշտապես ավելի լավ է, քան՝ ուժի կիրառումը: Եթե գերակայի ուժի փաստարկը, ապա կպարտվեն քաղաքական բոլոր ուժերը, ինչպես նաև ողջ Ուկրաինան ընդհանրապես»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031