Բաժիններ՝

Դատարանը Կիևի կենտրոնում հանրահավաքների անցկացումն արգելել է մինչև մարտի 8-ը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կիևի վարչական շրջանային դատարանը որոշել է մինչև 2014 թվականի մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում արգելել հանրահավաքների անցկացումը Կիևի կենտրոնում և դրան հարակից փողոցներում: Նշվում է, որ հանրահավաքներն արգելելու կապակցությամբ դատարանին դիմել են Կիևի իշխանությունները:

Նրանք կարծում են, որ Կիևի կենտրոնում ու դրան հարակից փողոցներում խաղաղ հանրահավաքների անցկացումը սպառնալիք է ստեղծում ազգային անվտանգության, հասարակական կարգի ու քաղաքացիների իրավունքների ու ազատությունների համար:

Նախորդ տարվա նոյեմբերի 21-ից, երբ հայտարարվեց երկրի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին, Ուկրաինայում բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացնում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու կողմնակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031