Բաժիններ՝

Ուկրաինական ընդդիմությունը պատրաստվում է «Եվրամայդանի» հնարավոր գրոհին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունները պատրաստվում են գրոհել «Եվրամայդանը», ինչն արդարացնելու համար դատարանը երեկ Կիևի կենտրոնում ու դրան հարակից փողոցներում բողոքի ակցիաների անցկացման վրա արգելք է դրել մինչև մարտի 8-ը:

Ընդդիմադիր պատգամավոր Ստեփան Կուբիևը հայտարարել է, որ դատարանի այդ որոշումը հակասում է երկրի Սահմանադրությանը. «Դրանով կանխամտածված կերպ ստեղծում են իրավական նախադեպ, և ցանկանում են այն տեղափոխել իրավական հուն և դրանով իսկ արդարացնել «Մայդանի» վրա պլանավորված գրոհը»:

Դատարանի կայացրած երեկվա որոշումից հետո Կիևի «Անկախության» հրապարակում հավաքվել է ավելի քան 10.000 մարդ՝ պատրաստվելով ուժային կառույցների կողմից հնարավոր գրոհին: Հնարավոր գրոհի մասին հայտարարել են նաև հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031