Բաժիններ՝

Հայաստան-«Գազպրոմ» բանակցությունների մեկ օրը՝ 2740 դոլար

«Սկսած 2010թ. մենք պարբերաբար հայտարարել ենք, որ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ»-ի հետ գազի գնի, ինչպես նաև գնագոյացման սկզբունքների վերաբերյալ: Ցանկանում եմ հիշեցնել, որ ռուսական կողմի հետ ձեռք էր բերվել համաձայնություն, որ անկախ «Գազպրոմ»-«ՀայՌուսգազարդ» առևտրային հարաբերություններից, գազը շարունակվում է ՀՀ-ում իրացվել սահմանի վրա 180 ԱՄՆ դոլար հաշվարկից ելնելով՝ մինչև բանակցությունների ավարտը և վերջնական մոտեցումների փոխհամաձայնեցումը: Կար պայմանավորվածություն, որ վերջնական համաձայնության գալուց հետո՝ ելնելով դրանց արդյունքներից պետք է լուծել այդ ընթացքում առաջացող հնարավոր պարտքի խնդիրը: Բանակցությունները տևեցին շուրջ 3 տարի և այդ ընթացքում գների տարբերությամբ պայմանավորված ձևավորվեց շուրջ 300 մլն դոլար պարտք»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն մեղադրանքին, որ կառավարությունը թաքուն է պահել գազի գինը և հսկայական պարտք է կուտակել։

Եթե կոպիտ հաշվարկով 300 միլիոն դոլարը բաժանում ենք երեք տարվա օրերի վրա, ապա ստացվում է՝ 2740 դոլար։ Այսինքն, Հայաստան-«Գազպրոմ» բանակցությունների յուրաքանչյուր օրը ՀՀ հարկատուների բեռը ավելացրել է 2740 դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս