
ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է Իսրայելի պաշտպանության նախարարին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին երեկ մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի հասցեագրած քննադատությունները:
Պսակին դրանք որակել է որպես «վիրավորական ու անպատշաճ»: Պսակին տարօրինակ է համարել Յաալոնի մեկնաբանությունները հատկապես այն ֆոնին, որ ԱՄՆ-ը հետևողական ու ծավալուն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին ու նրա անվտանգության ուժերին: