
Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակը հերթական կորուստն է կրել: 1992 թվականին ծնված զինծառայող Աբդուլաև Մազահիր Մահիրօղլուն ինքնասպանություն է գործել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տվյալ փաստը: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: Նշվում է, որ Մահիրօղլուն ադրբեջանական բանակի շարքերը համալրել էր 2013 թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ 2013 թվականին (դեկտեմբերի 20-ի) դրությամբ Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները կազմել են 79 մարդ: