Բաժիններ՝

«Եվրամայդանը» ընդդիմությունից պահանջել է նախագահի միասնական թեկնածու

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Եվրամայդանի» Հասարակական խորհուրդը, որը համակարգում է Ուկրաինայի եվրաինտեգրմանն աջակցելուն միտված ակցիաները, ընդդիմությանը կոչ է արել հստակեցնել նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցը:

Այս մասին հայտարարել է այդ կառույցի ներկայացուցիչ Իգոր Կուրուսը: Նրա խոսքերով՝ թեկնածուի անունը պետք է հայտարարվի հունվարի 10-ից ոչ ուշ: Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ակտիվիստներն ինչ կերպ կարձագանքեն, եթե մերժվեն իրենց պահանջները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահական ընտրություններին մտադիր են մասնակցել երկրի բոլոր երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունների («Բատկիվշչինա», «Սվոբոդա» և «ՈՒԴԱՌ») առաջնորդները: Ուկրաինայում նախագահական ընտրությունները պլանավորված են 2015 թվականին: Ընդդիմությոնը փորձում է հասնել նրան, որ դրանք տեղի ունենան մեկ տարի շուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031