Բաժիններ՝

Պետք չէ ստեղծել նոր «Ալ-Քաիդա». The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի սյունակագիրներ Դանիել Բենջամինն ու Սթիվեն Սայմոնը կարծում են, որ կարիք չկա ստեղծել նոր «Ալ-Քաիդա»՝ նկատի ունենալով Եգիպտոսում ստեղծված իրավիճակը.

«Եթե եգիպտական բանակը չդադարեցնի «Մուսուլման եղբայրներ» շարժման վրա իր լայնամասշտաբ հարձակումը, իսկ Ամերիկան ու Եվրոպան չփոխեն տվյալ հարցում իրենց դիրքորոշումը, ապա դա կարող է առաջացնել իսլամական ահաբեկչության նոր ալիք, որն իրենում կընդգրկի ոչ միայն Հյուսիսային Աֆրիկյան, այլև՝ Արևմուտքի մի շարք երկրներ:

Արևմտյան երկրներն անտարբերությամբ են հետևում Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին, նրանք չեն տիրապետում եգիպտական բանակի վրա ներազդելու համար լծակների: Գլխավորն այն է, որ այդ հակամարտությունը խորապես թվում է որպես ներքին հակամարտություն: Սակայն դա սխալ տպավորություն է:

1970-ական թվականների վերջին իսլամականների վրա հարձակումը հանգեցրեց «Ալ-Քաիդայի» վերելքին: «Մուսուլման եղբայրների» վրա հարձակումը ճակատագրական սխալ է: «Արաբական գարնանից» բխող մեծ հույսը կայանում է նրանում, որ ավտորիտար վարչակարգերի հեռացումը վերջ կդնի բռնապետական կառավարմանն ու դաժանություններին:

Մինչդեռ «Մուսուլման եղբայրների» դեմ պատերազմը թերահավատների մոտ ռացիոնալ է դարձնում բռնության դիմելու որոշումը: Բռնության էսկալացիան արդեն իսկ նկատելի է: Եթե դիմակայությունը ձգձգվի, ապա դրա տարածաշրջանային հետևանքները կարող են գերազանցել 200.000 մարդու կյանք խլած Ալժիրի քաղաքացիական պատերազմի պատճառած վնասները:

Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ներքին անվտանգության ուժերի թուլությունը՝ հեշտ է պատկերացնել, թե ինչպես փողի, մարդկանց ու նյութա-տեխնիկական ռեսուրսների ներհոսքը կարող է սպառնալիքի տակ դնել ողջ Հյուսիսային Աֆրիկան:

Արևմտյան բոլոր երկրները պետք է գիտակցեն, որ գոյություն ունի իրական հնարավորություն, որ հակամարտության հաջորդ փուլը կծնի նոր ահաբեկիչներ, որոնք կցանկանան հարվածել ամերիկացիներին ու Արևմուտքին: Այսպիսի իրավիճակում ԱՄՆ-ի համար խելամիտ կլինի Եգիպտոսի անվտանգութան ուժերի հետ սերտ փոխգործակցություն հաստատելը: Դա շատ բանով կհիշեցնի Մուբարաքի ժամանակաշրջանը:

Եվ վերջապես կա ոչ մեծ հնարավորություն՝ մյուս երկրներին էլ (Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես վախենում են իսլամական ծայրահեղականությունից) համոզելու համար, որ Եգիպտոսին հասցեագրեն այդպիսի ազդանշան: Անհրաժեշտ է փորձել մշակել ընդհանուր մոտեցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս