Բաժիններ՝

Կյանքից հեռացավ Լևոն Խեչոյանը

Քիչ առաջ Ծաղկաձորի Գրողների միության հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սրտի կսկիծով հայտնում եմ, որ 18:20-ին դադարեց բաբախել մեծ գրող, մարդ և ընկեր Լևոն Խեչոյանի սիրտը…»:

Լևոն Խեչոյանը տևական ժամանակ հիվանդ էր և բուժում էր ստանում արտերկրում:

168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Լևոն Խեչոյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։

1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից։

1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։

Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։ 1994թ.-ից սկսած պարբերաբար տպագրվում է Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինայում»։ Տպագրության է պատրաստվում նաեւ «Խնկի ծառեր»-ը՝ ուկրաիներեն լեզվով։

1995թ. լույս տեսավ «Արշակ արքա», «Դրաստամատ ներքինի» պատմավեպերը։ Այս վեպը նաեւ թարգմանված է ռուսերեն։ Լեւոն Խեչոյանի գործերն այժմ թարգմանվում են անգլերեն եւ այլ լեզուներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս