Բաժիններ՝

2013-ի ընթացքում Հայաստան է ներմուծվել 52.6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3 496.5 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 21.5 մլրդ. դրամ կամ 52.6 մլն. ԱՄՆ դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ ստացված օգնության 49.5%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.3%-ը`սարքեր և ապարատները, 8.8%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.3%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.6%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 3.0%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 3.6%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.4%-ը` մնացած ապրանքները:
Մարդասիրական օգնության մեծ մասը՝ 29.8%-ը, ՀՀ է առաքվել ԵՄ երկրներից (հիմնականում Գերմանիայից), 21.1%-ը՝ ԱՄՆ-ից, 14%-ը՝ Շվեյցարիայից, 10.9%-ը՝ Չիանստանից, 1.5%-ը՝ Ռուսաստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս