Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ վարչապետի եղբայրը համատեղության կարգով նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. դեկտեմբերի 26-ին հրամանագրեր է ստորագրել:
Ըստ այդմ.
Թաթուլ Մարգարյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Նրա փոխարեն Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը՝ Մեխիկո):
ՀՀ Նախագահի՝ նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին):
ՀՀ Նախագահի աշխատակազմ