Դավութօղլուն հերքել է տարածքների վերադարձի դիմաց սահմանը բացելու առաջարկի մասին լուրերը

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցել է Ստամբուլի «Ժամանակ» հայալեզու թերթի խմբագիր Արա Գոչունյանը, ով մասնակցել է այսօր թուրք լրագրողների համար Ահմեթ Դավութօղլուի` Երևանում հրավիրած ասուլիսին, արտգործնախարարը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Թուրքիան առաջարկել է գրավյալ երկու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դիմաց բացել Հայաստանի հետ սահմանը:

«Պարոն Դավութօղլուն ասաց, որ թուրքական մամուլում հայտնվել են այդպիսի տվյալներ և դրանց արձագանքելով` հայկական մամուլն էլ այդ մասին գրել է, բայց բացարձակապես հերքեց այդ բոլորը: Ասաց, որ Թուրքիայի կողմից պաշտոնապես նման բան չի ասվել: Ասաց, որ դրանք սպեկուլյացիաներ են, ավելի մեկնաբանական բնույթ կրող պնդումներ», – ասել է Գոչունյանը:

«Պարոն Դավութօղլուն նշեց, որ պարոն Նալբանդյանի հետ ջերմ հանդիպում են ունեցել, պարզ է, որ կողմերի դիրքորոշումների մեջ առկա են տարբերություններ, սակայն, այդ տարբերությունները հասկանալով հանդերձ, թուրքական կողմը համոզված է, որ ավելի հաճախ պետք է հանդիպել և դա կարող է դրական հեռանկարներ ընձեռել: Անկարայի ցանկությունը այն է, որ Երևանի հետ էլ ամենալավ մակարդակի վրա գտնվեն հարաբերությունները», – ասուլիսից մանրամասներ փոխանցել է Գոչունյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031