ԵՄ-ը պետք է դիտարկի Ուկրաինային Ռուսաստանի ներկայացրած պայմանները. Ազարով
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այսօր Ուկրաինայի խորհրդարանում հայտարարել է, որ կառավարությունն իսկապես Ռուսաստանի հետ պայմանավորվել է անցկացնել եռակողմ բանակցություններ, և մնացել է համոզել միայն ԵՄ-ին:
Ազարովը պնդում է, որ ԵՄ-ը պետք է համաձայնվի «Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան» եռակողմ ձևաչափով բանակցություններին, որպեսզի դիտարկվեն այն պայմանները, որոնց Ռուսաստանը ներկայացրել է՝ կապված Ուկրաինայի եվրաինտեգրման հետ: Ազարովը կարծում է, որ ԵՄ-ը պետք է դիտարկի այն պայմանները, որոնց առաջ է քաշել Ռուսաստանը:
Ազարովն ընդգծել է, որ հենց դա տեղի ունենա, այդ ժամանակ էլ իրենք պատրաստ կլինեն Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանը քննարկել է Ազարովի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, սակայն հաջողության չի հասել: