
Յանուկովիչը կառավարության հրաժարականի մասին որոշում կարող է ընդունել. Ռադայի խոսնակ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարող է կառավարության հրաժարականի մասին որոշում ընդունել, եթե այդ նախաձեռնությունը պաշտպանի խորհրդարանը, հաղորդում է «Украинская правда» պարբերականը:
Նրա խոսքով` պետության ղեկավարն աջակցում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու ժողովուրդի հետ երխոսությանը: «Նա կաջակցի որոշումը, որը մենք Ռադայում կմշակենք»,-հայտարարել է Ռիբակը:
Խոսնակն ավելացրել է, որ նման որոշման ընդունումից հետո արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն այլեւս չի լինի: