Ռեջեփ Էրդողանն ու Նեչիրվան Բարզանին 6 համաձայնագիր են ստորագրել. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի Անկարայում երեք ժամանոց հանդիպում է ունեցել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:

Դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հյուսիսային Իրաքի նավթն ու գազը Թուրքիա և Թուրքիայի միջոցով միջազգային շուկաներ հասցնելու հարցը: Հանդիպումից հետո կողմերը ստորագրել են 6 պայմանագիր:

Նշվում է, որ այդ մասին չի հայտարարվել պաշտոնապես, ինչը կապված է տվյալ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման հետ (ԱՄՆ-ը կարծում է, որ առանց Իրաքի կենտրոնական կառավարության թույլտվության, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ Թուրքիայի կողմից պայմանագրեր կնքելը ճանապարհ է հարթում Իրաքի մասնատման համար – 168.am):

Առաջիկա շրջանում թե՛ Նեչիրվան Բարզանին, թե՛ Էրդողանը պլանավորել են հանդիպել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ և քննարկել տվյալ համաձայնագրերի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս