
ԵՄ-ը հուսով է, որ Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2014 թվականին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հուսով է, որ Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2014 թվականին: Այս մասին այսօր Վիլնյուսում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը.
«Վրաստանի ու Մոդովայի համար դա մեկ քայլ առաջ է Եվրոպայի հետ մերձենալու հարցում: Դա մեծ առավելություններ կբերի երկու կողմին էլ: Այդ փաստաթղթերի ստորագրումը հանդիսանում է հավակնոտ գործընթացի հաջորդ քայլը: Դա պետք է անել հնարավորինս արագ՝ հաջորդ տարի»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հույս է հայտնել, որ այդ փաստաթղթերի ստորագրումը տեղի կունենա 2014 թվականին: Բառոզուի խոսքերով՝ տվյալ համաձայնագրի վավերացումը նոր «գլուխ» է բացում իրենց հարաբերություններում. «Այժմ մենք կաշխատենք համատեղ»:
Համագործակցության ոլորտներն առնչվում են ոչ միայն առևտրի, այլև՝ կրթության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներին: Այսօր Վիլնյուսում տեղի է ունեցել Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: