Ես 3.5 տարի միայնակ եմ եղել շատ ուժեղ ՌԴ-ի հետ շատ անհավասար պայմաններում. Յանուկովիչ (տեսանյութ)
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրները չեն կարողացել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Վիլնյուսում համոզել ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ եվրոպացիների փաստարկները «չեն կարողացել հասնել Յանուկովիչի ո՛չ ականջներին, ո՛չ էլ խելքին»:
Գրիբաուսկայտեի խոսքերով՝ Յանուկովիչն ընդհանրապես չի խոսել պայմանագիր ստորագրելուց, և միայն ԵՄ-ին առաջարկել է Ռուսաստանի հետ համատեղ լուծել Կիևի տնտեսական դժվարությունները:
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Յանուկովիչը զրուցում է Գրիբաուսկայտեի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Զրույցի ժամանակ Յանուկովիչը հայտարարել է, որ երկրում իրավիճակը շատ ծանր է, և որ Կիևի հասցեին հնչում են շատ մեծ սպառնալիքներ.
«Ես 3.5 տարի միայնակ եմ: Շատ ուժեղ Ռուսաստանի հետ շատ անհավասար պայմաններում եղել եմ մեն-մենակ»: