Բաժիններ՝

Իրանում երկրաշարժի հետևանքով 7 մարդ է զոհվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հարավում գտնվող Բուշեհր նահանգում երեկ գրանցվել է 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Դրա հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել է 30 մարդ:

Կարմիր մահիկի ներկայցուցիչը հայտարարել է, որ ավերածությունները հիմնականում առնչվել են իրանական ավանդական տներին, որոնց կառուցման ժամանակ հաշվի չի առնվել տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը: Երկրաշարժի էպիկենտրոնից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է «Բուշեհրի» ատոմակայանը:

Երկրաշարժի հետևանքով ատոմակայանի տուժելու մասին ոչինչ չի հաղորդվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930