Վարդան Պետրոսյանի վիճակը վատացել է
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» հնարավոր չէ կազմակերպել բուժումը, այնտեղ միայն նրա վիճակը կայուն են պահում, բայց բուժում չի ստանում:
«Իրեն պետք է մասնագիտացված բուժում, համապատասխան դեղամիջոցներով, բժշկական վերահսկողություն, համապատասխան մթնոլորտ»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը: Իսկ թե ինչու նրան չեն տեղափոխում մեկ այլ հիվանդանոց, փաստաբանը նկատեց, որ պետական մարմիններին կողմից այս գործին ոչ դրական վերաբերմունք կա, փորձ է արվում խեղաթյուրել օբյեկտիվ ճշմարտությունը, որը ձեռնտու չէ ոչ իրենց, ոչ էլ տուժող կողմին: Հիվանդանոց տեղափոխվելու առումով նաեւ օրենքի հետ կապված խնդիր ունեն, քանի որ դատապարտյալին այլ հիվանդանոց են տեղափոխվում, եթե նրա կյանքին սպառնալիք կա, իսկ քանի դեռ նրա կյանքին վտանգ չի սպառնում, դերասանը կմնա «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Մանրամասները` այստեղ.