Բաժիններ՝

Ճապոնիայի մարտական ինքնաթիռներն անտեսել են Չինաստանի ՀՕՊ-ի նոր գոտին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի մարտական ինքնաթիռներն այսօր ցերեկն անցել են ոչ վաղ անցյալում Չինաստանի հաստատած ՀՕՊ-ի նոր գոտով՝ առանց նախապես այդ մասին Չինաստանի իշխանություններին իրազեկելու և Չինաստանի բանակի կողմից դիմադրության հանդիպելու:

Ճապոնական կողմի տվյալներով՝ Արևելա-չինական ծովում Չինաստանի հաստատած ՀՕՊ-ի գոտի է մուտք գործել նաև Ճապոնիայի առափնյա պաշտպանության ինքնաթիռը, որը նույնպես դիմադրության չի հանդիպել՝ թեև նախապես կապի մեջ չի մտել չինացի դիսպետչերների հետ:

Նշվում է, որ սրանից առաջ էլ Չինաստանի սահմանած ՀՕՊ-ի գոտու կանոնները խախտել են ամերիկյան ու հարավկորեական ինքնաթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930