
Հայաստանն ու Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային անվտանգության ոլորտում

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսատոմ» պետական կորպորացիային հանձնարարել է Ռուսաստանի կառավարության անունից Հայաստանի կառավարության հետ ստորագրել միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:
Համաձայնագրի նախագծում նշված է, որ կողմերը համագործակցություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքների կատարելագործման նպատակով՝ կապված Մեծամորի ատոմակայանի շահագործման և նոր էներգաբլոկների կառուցման հետ:
Տվյալ ուղղությամբ աշխատանքներն իրականացվելու են ԱԷՄԳ-ի հանձնարարություններին համապատասխան: Ենթադրվում է, որ համագործակցությոնը զարգացվելու է մի քանի ուղղություններով, այդ թվում նաև միջուկային նորարարական էներգետիկ սարքերի մշակման ոլորտում:
Բացի այդ, երկու երկրները պլանավորել են կատարելագործել միջուկային անվտանգությունը՝ կապված միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների մշակման հետ: