Բաժիններ՝

ԵՄ-ի ղեկավարները Յանուկովիչին կհաստատեն, որ հակված են Կիևի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վիլնյուսյան այցի ընթացքում Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն հաստատելու են, որ ԵՄ-ը նախկինի նման հակված է Կիևի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն:

Այս մասին այսօր Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Հանսենը: Վերջինիս խոսքերով՝ այդ համաձայնագիրը կարող է ստորագրվել, եթե կատարվեն (ԵՄ-ի ներկայացրած) պահանջները:

Նշվում է, որ Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին և Իլհամ Ալիևն արդեն իսկ մեկնել են Վիլնյուս: Դա հանդիսանում է Վրաստանի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Մարգվելաշվիլիի առաջին արտասահմանյան այցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս