
Վիլնյուսում տեղի է ունենցել ԵՄ-ի ու Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիլնյուսում տեղի է ունենցել ԵՄ-ի ու Մոլդովայի միջև Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը: Համաձայնագիրը բաղկացած է ավելի քան 900 էջից, որոնցից յուրաքանչյուրի վրա պետք է ստորագրություն դրվեր:
Մոլդովական կողմից փաստաթղթի քաղաքական մասը ստորագրել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը, իսկ ազատ առևտրի գոտուն առնչվող մասը՝ Մոլդովայի էկոնոմիկայի փոխնախարար Օկտավիան Կալմիկը:
Ասոցացման համաձայնագրի պաշտոնական նախաստորագրումը տեղի է ունենալու վաղը, երբ փաստաթղթի վրա իրենց ստորագրությունն են դնելու Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեն և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Մոլդովան ու ԵՄ-ը հուսով են Ասոցացման համաձայնագիրը ստորագրել 2014 թվականի աշնանից ոչ ուշ: