
Roshen-ը ռուսական շուկային իր մատակարարումները կվերսկսի դեկտեմբերի 1-ից

ZN.UA-ի փոխանցմամ՝ ուկրաինական Roshen կորպորացիան Ռուսաստանին իր մատակարարումները կվերսկսվի 2013 թվականի դեկտեմբերի 1-ից: Այս մասին հայտարարել է Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով պետական տեսչության ղեկավար Սերգեյ Օրեխովը:
Նա ընդգծել է, որ պաշտոնապես է հայտարարում, որ գոյությունի ունի այդպիսի պայմանավորվածություն, որ Roshen-ն իր արատադրանքը ռուսական շուկային մատակարարել կսկսի դեկտեմբերի 1-ից: Օրեխովը հավելել է, որ ներկայումս Ուկրաինայում հայրենական արտադրողների 25 տոկոսն իր ապրանքները չի արտահանում Ռուսաստան:
Օրեխովի կարծիքով՝ 2014 թվականի առաջին տասնօրյակին կվերսկսվեն կաթնամթերք արտադրող ուկրաինական ընկերությունների մատակարարումները ռուսական շուկային:
Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) հուլիսին արգելել էր Roshen-ի ուկրաինական չորս գործարանում արտադրվող շոկոլադն ու կոնֆետը՝ կապված դրանց որակի հարցում դժգոհություններ ունենալու հետ: