Բաժիններ՝

Անկարայում մեկնարկել է Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել է Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) նիստը: Նիստը նախագահում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

YAŞ-ի նիստին մասնակցում են նաև Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ (հատուկ չին Թուրքիայի զինված ուժերում) Բյուլենթ Բոսթանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթուրքը, Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Սերվեթ Յորյուքը և բարձրաստիճան այլ զինվորականներ:

Նիստից առաջ նրա մասնակիցներն այցելել են Անըթքաբիր՝ Աթաթուրքի դամբարան և հարգել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի հիշատակը: YAŞ-ի նիստն անցկացվում է դռնփակ պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս