Բաժիններ՝

Այս տարվա առաջին 10 ամիսներին Թուրքիա է այցելել մոտ 31.8 միլիոն զբոսաշրջիկ

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 10 ամիսներին Թուրքիա է այցելել մոտ 31.8 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ, ինչը հավասար է ողջ 2012 թվականին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների քանակին:

Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիա է այցելել 31.757.624 օտարազգի զբոսաշրջիկ, որից 3.402.460-ը բաժին է ընկել հոկտեմբերին:

Դա 10.24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը: Հոկտեմբերի կտրվածքով՝ զբոսաշրջիկների աճը կազմել է 11.52 տոկոս: Ընդհանուր առմամբ, 2012 թվականին Թուրքիա է այցելել 31.782.832 զբոսաշրջիկ:

Այս տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով՝ զբոսաշրջիկների քանակով առաջատարը վերստին Գերմանիան է՝ 4.635.191 զբոսաշրջիկ (ողջ զբոսաշրջիկների 14.6 տոկոսը), ապա գալիս են Ռուսաստանը՝ 4.131.087 զբոսաշրջիկ (13.01 տոկոս) և Մեծ Բրիտանիան՝ 2.412.786 զբոսաշրջիկ (7.6 տոկոս):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս