«Առավոտ». Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Համաշխարհային բանկը հովանավորում է կոռուպցիան Հայաստանում

«Աոավոտը» գրում է. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին նոր գումար՝ 843 միլիոն դոլարի ֆինանսական աջակցությունը, որի մասին վերջերս բանկի ներկայացուցիչները հայտարարել են, ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի՝ ոչ թե աջակցություն է, այլ Հայաստանում կոռուպցիայի հովանավորություն։ Տնտեսագետն այս համոզման է եկել՝ ուսումնասիրելով Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Հայաստանում ծավալած երկար տարիների գործունեությունը։ Վերջին տարիներին, ինչպես վստահեցրել է Վահագն Խաչատրյանը, ՀԲ-ն մի տեսակ անտարբերության է դրսևորում և մանրակրկիտ չի ստուգում, թե իր տրամադրած գումարներն իրականում նպատակին ծաոայո՞ւմ են կամ՝ ինչպե՞ս են ծախսվում։ Պարոն Խաչատրյանը ՀԲ-ի աշխատանքները համեմատելով 90-ականների և վերջին տարիների հետ՝ նկատել Է, որ հիմա այս կառույցն ու նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը իրենց վարկանիշը գցել են և ոչ օբյեկտիվ գնահատականներ են տալիս։ «1990-ականներին ՀԲ-ի և ԱՄՀ-ի արած գործը, կարելի է ասել, անթերի էր։ Հակառակորդները միշտ բացասական գնահատականներ էին տալիս, օրինակ, որ իրենց հիմնական գործը ուղղված էր նրան, որ արդյունաբերական կապիտալը չզարգանա Հայաստանում, հիմնականում ծառայություններին, աոևտրին, սպասարկման բնագավառներին, թեև սա սուբյեկտիվ մոտեցում է, բայց կար քննադատություն։ Իրականում իրենք այն ժամանակ խնդիր էին դրել Հայաստանում իսկապես ինստիտուտներ ստեղծել նոր հասարակարգի համար։ 2005 թվականից հետո, իրենց տարեկան և ընթացիկ հաշվետվությաններից ելնելով, ոչ օբյեկտիվ գնահատականներ են տալիս կամ էլ իրավիճակին չեն տիրապետում»,- «Աոավոտի» հետ զրույցում ասել է պարոն Խաչատրյանը։

Ավելի մանրամասն կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս