Բաժիններ՝

Ռուսաստանը սկսել է Արկտիկայում ծավալել օդա-տիեզերական ստորաբաժանումներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Արկտիկայում օդա-տիեզերական զորքերի ստորաբաժանումների ծավալմանը և Ծայր հյուսիսում (Վորկուտայում) ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) կառուցմանը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի օդա-տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Գոլովկոն. «Ավարտին է մոտենում Կալինինգրադում ու Իրկուտսկում նոր ՌՏԿ-ների ծավալումը, մեկնարկել է Ենիսեյսկ, Օրսկ, Բառնաուլ և Վորկուտա քաղաքներում ՌՏԿ-ների տեղակայումը:

Այս տարի մարտական ծառայության է անցել Արմավիրի (Կուբան) ՌՏԿ-ը, որն ամբողջովին փոխհատուցում է Ադրբեջանում Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման դադարեցումը:

Ռադիոտեղորոշիչ դաշտի ընդլյանումը հանդիսանում է մեր աշխատանքի կարևոր ուղղություն: Դա հատկապես վերաբերում է հյուսիսային ուղղությանը: Արդեն իսկ մեկնարկել է արկտիկական գոտում ռադիոտեխնիկական ստորաբաժանումների ծավալումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930