
Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ կապված Վիլնյուսի գագաթաժողովի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ հայտարարություն է ընդունել՝ կապված նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հետ:
Դրանում Վրաստանի խորհրդարանը պատրաստակամություն է հայտնել, որ անելու է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը ստորագրվի 2014 թվականին:
Վրաստանի խորհրդարանն ամբողջական աջակցություն է հայտնել երկրի նախագահին ու կառավարությանը՝ կապված ՎիլնյուսումԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու հետ:
Հայտարարության համաձայն, Վրաստանը հավատում է, որ միջազգային հանրությունը, ժողովրդավարական աշխարհը կուժեղացնի «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրներին իր ջանքերը և հույս է հայտնում, որ եվրաինտեգրման գործընթացում «Արևելյան գործընկերության» երկրները կունենան ընտրության լիարժեք ազատություն: