Բաժիններ՝

Ֆյուլեն Ուկրաինային մատնանշել է Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Լեհաստանի տնտեսական նվաճումները

Ուկրաինական «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցի ժամանակ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ժամանակին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած բոլորն երկրներն էլ արդյունքում շահել են.

«1990-ական թվականների սկզբին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած եվրոպական բոլոր երկրներն էլ արդյունքում շահել են, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 57 տոկոսով, մեկ շնչին բաժին ընկնող ներդրումները՝ 61 տոկոսով, իսկ արտահանումը՝ 65 տոկոսով:

Որպես օրինակ վերցնենք ձեր հարևան Լեհաստանին: 1990 թվականին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը եղել է գրեթե միանման Լեհաստանում և Ուկրաինայում: Արդեն 1995 թվականի դրությամբ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի լեհական ցուցանիշը գրեթե 4 անգամ եղել է ավելի բարձր, քան՝ Ուկրաինայում:

Միևնույն ժամանակահատվածում Ուկրաինայում օտար ներդրումների ընդհանուր ծավալն անկում է ապրել 42 տոկոսով, մինչդեռ միևնույն ժամանակահատվածում Լեհաստանում այն աճել է 66 տոկոսով: Ուկրաինան ունի բոլոր հեռանկարները՝ կրկնելու իր արևմտյան հարևանի սխրանքները»:

Ֆյուլեն զարմանք է հայտնել, թե Ուկրաինայի ղեկավարությունը որտեղից է վերցրել 160 միլիարդ եվրոյի թիվը, որը, իբրև թե, անհրաժեշտ է երկրին՝ ԵՄ-ի տեխնիկական չափորոշիչները ներդնելու համար: Ֆյուլեն հիասթափություն է ապրել, որ Ուկրաինայի տնտեսության արդիականացումը դիտարկվում է որպես ծախս և ոչ թե որպես ներդրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս