
Ռուսաստանն ու ԵՄ-ը պետք է Վիլնյուսի գագաթաժողովից հետո թարմացնեն հարաբերությունները. Ուշացկաս

Ռուսական Коммерсант թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԵՄ-ը պետք է Վիլնյուսի գագաթաժողովից (նոյեմբերի 28-29) հետո թարմացնեն իրենց հարաբերությունները և ձեռնամուխ լինեն Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ինտեգրված տիրույթի ստեղծմանը.
«Մենք կցանկանայինք ակտիվացնել Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսությունը: Վիլնյուսից հետո պետք է թարմացնել երկկողմ հարաբերությունները: Դժբախտաբար, իմ կարծիքով՝ ԵՄ-ի ու Ռուսաստանի հարաբերություններն ապրում են բարդ ժամանակաշրջան:
Փոխադարձ հանդիպմանություններով փոխանակվելու փոխարեն, մենք պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնենք մեր համագործակցության հեռանկարի քննարկմանը: Եվ վերջապես մենք պետք է ձեռնամուխ լինենք Լիսաբոնից Վլադիվոստոկ ինտեգրված տիրույթի ստեղծմանը, որի մասին մենք դեռ շատ խոսում ենք»:
Հիշեցնելով, որ հունվարին տեղի է ունենալու ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովը՝ Ուշացկասը դժվարացել է ասել, թե արդյոք դրանում կստորագրվի՞ ԵՄ-ի երկրների ու Ռուսաստանի միջև վիզային ռեժիմնի դյուրացման մասին համաձայնագիր, թե՞ ոչ: